Այսօր Ադրբեջանը փորձում է լարել իրավիճակը Նախիջևանի, Տավուշի սահմանին
«Առհասարակ, նման արտահայտությունները՝ «Արցախը Հայաստանն է» Ադրբեջանի կողմից ներկայացվում է իբրև ագրեսիայի արտահայտում ՀՀ կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի ելույթին։
«Իրականում նման հայտարարություններ միշտ եղել են՝ նաև նախկին իշխանությունների կողմից: Սա չի նշանակում, որ ՀՀ-ն տապալում է բանակցային գործընթացը, սա նշանակում է, որ մենք թե մշակութային, թե պատմական, թե բնակչության առումով մեկ ենք, մի հայրենիք ենք: Սա միայն քաղաքական հայտարարություն չէր։
Փաշինյանի հայտարարությունը չի խոսում այն մասին, որ Հայաստանը հրաժարվում է բանակցային գործընթացից կամ խնդրի խաղաղ կարգավորումից: Ադրբեջանն իրավունք չունի խոսել ագրեսիայից, քանի որ իրենք են հենց ագրեսիա տարածողը: Հիշենք, 2018 թ.-ին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Զանգեզուրը, Գոյչան՝ Սևանը, Երևանն Ադրբեջանի «պատմական հողերն են» ու մի օր վերադարձնելու են: Այսինքն՝ սա հավակնություն ՀՀ տարածների նկատմամբ Ադրբեջանի նախագահի կողմից: Եթե իրենք փորձում են ասել, որ նման հայտարարություններով Հայաստանը խաթարում է բանակցային գործընթացը, ապա ինչպե՞ս որակավորենք իրենց հայտարարությունները»,- նշեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հակամարտության մեջ բանակցային հիմնական երկու կողմ կա՝ Արցախ ու Ադրբեջան, իսկ երրորդ կողմը՝ Հայաստանը, Արցախի անվտանգության երաշխավորն է:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին, նա նշեց. «Այսօր Ադրբեջանը փորձում է լարել իրավիճակը Նախիջևանի, Տավուշի ու Արցախի սահմանի երկայնքով»։
Հարակից հրապարակումներ`
- Պետք չէ գերագնահատել Փաշինյանի ելույթում հնչած ուղերձները. մեկնաբան Վադիմ Դուբնով
- Համահայկականության կարևոր դրսևորումներից մեկը պետք է լինի ուժերի մեկտեղումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան