ՄԻԵԴ․Հինգ դատավորներից կազմված հանձնաժողովը ՀՀ ՍԴ դիմումն ընդունելու վերաբերյալ որոշում կկայացնի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաղորդագրություն է տարածել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ստացված դիմումի վերաբերյալ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանն արդեն երկրորդ հայցադիմումն է ներկայացրել ՄԻԵԴ-ին՝ Կոնվենցիայի 16-րդ արձանագրության հիմքով խորհրդատվական եզրակացություն ստանալու:
«Հայաստանի Սահմանադրական դատարանը նշել է, որ իր դիմումը վերաբերում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով անցնող 2 գործերին։ Այս հոդվածով պատիժ է սահմանվում սահմանադրական կարգի տապալման համար: Հինգ դատավորներից կազմված հանձնաժողովը որոշում կկայացնի՝ արդյոք ընդունել խորհրդատվական կարծիքի վերաբերյալ դիմումը:
16-րդ արձանագրությունը թույլ է տալիս այն վավերացրած երկրների բարձրագույն համարվող դատարաններին և տրիբունալներին դիմել ՄԻԵԴ՝ ստանալու խորհրդատվական եզրակացություն այն սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնք կապված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում կամ դրա Արձանագրություններում սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանության կամ կիրառման հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:
3 օր առաջ ՀՀ ՍԴ-ն տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ի կողմից հաստատվել է դիմումը ստանալու հանգամանքը, ինչպես նաև տեղեկացվել է դիմումի՝ առաջնահերթության կարգով քննարկման ենթակա լինելու մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան