Մոուրինյուի նոր աշխատանքը
«Մաչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, ամենայն հավանականությամբ, հետաքրքիր առաջարկ չի ստացել ակումբներից և կաշխատի հեռուստատեսությունում։
Soccernews.ru-ն գրում է, որ 56-ամյա Մոուրինյուն որպես փորձագետ կաշխատի Sky Sports-ում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերում։
Աղբյուրը գրում է, որ իր նոր պարտականություններին նա կանցնի վաղվանից, երբ իր նախկին թիմերը «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպեն միմյանց։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Մոուրինյույին հեռացրին «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնից և այդ ժամանակվանից նա մնաց գործազուրկ:
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն ցանկանում է, որ «Յուվենտուսը» մարզի Մոուրինյուն
- «Ռեալը» որոշել է Մոուրինյուին վարձել հնարավորինս շուտ
- Մոուրինյուն ՄՅՈՒ խաղացողների ներկայությամբ Պոգբային զրկել է ավագի կարգավիճակից
- Ժոզե Մոուրինյուն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ