Չինաստանում թայֆունի հետևանքով 13 մարդ է մահացել
Չինաստանի արևելքում «Լեկիմա» թայֆունի պատճառով 13 մարդ է մահացել, 16-ն՝ անհայտ կորել։ Euronews-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ստացված տվյալների համաձայն ՝ աղետից տուժել են ավելի քան 3 միլիոն մարդ, ավելի քան 1 միլիոն բնակիչ տարհանվել է, ավերվել է առնվազն 200 բնակելի շենք։
Քամու արագությունը հասել է մոտ 50 մ / վրկ-ի: Ուժգին ցիկլոնը կաթվածահար է արել նաև երթևեկությունը:
Թայֆունի արվածը զգացել են նաև Շանհայում: Ավելի քան 250 հազար մարդ տարհանվել է ափամերձ տարածքներից: Բազմաթիվ ներքին և միջազգային չվերթներ չեղարկվել են: Արագընթաց գնացքների շարժը ժամանակավորապես դադարեցված է: