ԱՅԼՄԱՄՈՒԼ 11:02 10/08/2019 Հայաստան

Պետք չէ գերագնահատել Փաշինյանի ելույթում հնչած ուղերձները. մեկնաբան Վադիմ Դուբնով

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծավալուն ելույթի ամենաուշագրավ և հետաքրքրական շեշտադրումներից մեկը, անշուշտ, «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն էր՝ ամրապնդված 1988-ին հարյուր հազարավոր մարդկանց, ամբողջ հայությանը ոտքի հանած «Միացում» կարգախոսով։

Արդեն երկու օր է՝ մամուլում ակտիվ քննարկումներ են ընթանում այս արտահայտությունների շուրջ։ Բայց առայժմ պարզ չէ՝ Փաշինյանի այս ուղերձը որքանո՞վ կազդի Արցախի հարցում Հայաստանի, պաշտոնական Երևանի քաղաքականության վրա։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը։

– Պարոն Դուբնով, ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանի այս հայտարարության նպատակը ո՞րն էր, և քաղաքական ի՞նչ նշանակություն ունի այն։ Այն ենթադրո՞ւմ է Արցախի հարցում հայկական դիվանագիտության փոփոխություն։

– Նախ և առաջ, կարծում եմ, չարժե գերագնահատել այս հայտարարության սենսացիոնությունը։ Ժանրային առումով այն ավելի մոտ է Փաշինյանի մնացած խոսքին, հեռահար ռազմավարական նպատակադրումներին՝ մինչև 2050 թվականը երկրի բնակչությանը թիվը հասցնել առնվազն 5 միլիոնի, 1,5 միլիոն աշխատատեղ ստեղծել, 15-ապատկել ՀՆԱ-ն, հաղթել ֆուտբոլի աշխարհի առաջնությունում և այլն։

Իսկ քաղաքական առումով Փաշինյանն այս հայտարարությամբ շարունակում է, այսպես ասած, միավորներ հավաքել Ղարաբաղի հետ կապված ամբողջ այս ինտրիգում։ Կարծում եմ՝ այս քայլերով նախապատրաստվում է, նախ և առաջ, Ղարաբաղի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումը և Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունների նոր մոդելի ձևավորումը։ BBC-ի այսօրվա հրապարակումը, թե ըստ իրենց ձեռքում հայտնված քննչական փաստաթղթերի՝ 2008 թ․ մարտի 1-ին ցուցարարների վրա կրակել են Ղարաբաղից բերված ջոկատները, ակնհայտորեն կնպաստի այդ ճգնաժամի խորացմանը։ Եվ կարծում եմ, որ այս ամենը փոխկապակցված է մեկ ընդհանուր ինտրիգի հետ։ Սա է գլխավոր հանգամանքը։

Իսկ կողմնակի, երկրորդական հետևանքը, կարծում եմ, այն է, որ Փաշինյանը դադար է վերցնում Բաքվի հետ բանակցություններում, որովհետև ինչ էլ լինի՝ Բաքուն ամեն դեպքում մեղադրելու է Երևանին բանակցությունները տորպեդահարելու համար։ Իսկ Երևանը կպատասխանի, թե ոչ մի վատ բան նկատի չի ունեցել, այսինքն՝ խոսակցությունը կտեղափոխվի գաղափարական հարթություն։ Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ բանակցություններում դադար կլինի, որովհետև երկու կողմն էլ հիմա հասկանում են, որ բանակցությունների ակտիվացումը ոչ մի օգուտ էլ չի տա։ Սա է ամենը, և չեմ կարծում, թե այս ամենը իրական առնչություն ունի «Միացում»-ին։

– Այն, որ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարություններ կանի Արցախի ներքաղաքական խմորումների, ճգնաժամի մասին, հանդես կգա միասնության կոչերով, սպասելի էր։ Բայց ի՞նչ իմաստ կար հռչակելու երկարաժամկետ այդ նպատակները։ Երկրորդ՝ իր ելույթում նա առաջարկե՞ց բանաձև, թե ինչպես պիտի հաղթահարվի ներքին ճգնաժամը։

– Չեմ կարծում, թե այսօր հնարավոր է հաղթահարել այդ ճգնաժամը։ Կարծում եմ՝ ինչ-որ առումով այն անխուսափելի էր։ Գուցե մեկ այլ քաղաքական պրագմատիզմ ենթադրում էր ճգնաժամի շարունակումը ներկայիս ձևով։ Փաշինյանը, հավանաբար արցախցի գործընկերների օգնությամբ, գերադասեց խնդիրը տեղափոխել բաց հարթություն և հիմա պարզապես իր քայլն է անում արցախցի գործընկերների հետ բանավեճում, քանի որ պայմանավորվել նրանց հետ, կարծում եմ, չի հաջողվի․ ճգնաժամը երկարատև է լինելու։ Եվ հիմա խոսքը ոչ թե ճգնաժամի հաղթահարման, այլ տվյալ բանավեճը շարունակելու մասին է։ Այս իմաստով սա փաշինյանական քայլ էր, իսկ այն խոսքը, որ Արցախը Հայաստան է, և վերջ, ամբողջ այն հռչակագրի վերջաբանն էր, որով նա եկել էր Լեռնային Ղարաբաղ՝ ներկայացնելու ոչ միայն հրապարակում հավաքված մարդկանց, այլև իր գործընկերներին։

– Իսկ ո՞վ կլինի Արցախի հաջորդ նախագահը Ձեր կարծիքով։ Կա՞ արդյոք ընդունելի կամ նախընտրելի թեկնածու Երևանի համար։ Թե՞ կարծում եք՝ նման հարց առայժմ օրակարգում չկա։

– Կարծում եմ՝ նման հարց առայժմ դրված չէ, որոշվել է քիչ թե շատ ընդունելի միջանկյալ ֆիգուրը։ Բայց չեմ կարծում, թե դա վերջնական որոշում է։ Երևանը որքան հնարավոր է՝ խուսափելու է անձնական համակրանք արտահայտելուց այն պարզ պատճառով, որ առայժմ չի որոշվել Երևանի բուն դերն ու նշանակությունը Ստեփանակերտի քաղաքական կյանքում։

– Դուք հիշատակեցիք BBC-ի կողմից կազմակերպված ինֆորմացիայի արտահոսքը Մարտի 1-ի գործի հետաքննության վերաբերյալ։ Որոշ հայ փորձագետներ կարծում են, որ այն ուղղակիորեն կապված է Փաշինյանի ելույթի հետ և, ըստ էության, պատասխան էր ազգային միասնության կոչին և «Միացում» կարգախոսին։ Այլ խոսքով՝ Ստեփանակերտում Հայաստանի վարչապետը խոսում է համահայկական հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտության մասին, ասում է, որ 2018 թ․ գարնանը Արցախը կանգնեց Հայաստանի և հեղափոխության թիկունքին՝ ամուր պահելով այդ թիկունքը և մեծ ուժ տալով հեղափոխական գործընթացներին, միասնության կոչեր է անում, ասում է՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ու այս ֆոնին, ընդամենը երկու օր անց, զարմանալի զուգադիպությամբ, հեղինակավոր լրատվամիջոցը հրապարակում է իրեն հասած տեղեկություններ՝ շեշտը ակնհայտորեն դնելով այն հանգամանքի վրա, որ Երևանում ցուցարարների վրա կրակել են հենց Ղարաբաղից բերված ուժերը և ոչ թե այլ ուժեր, օրինակ՝ ոստիկանության ներքին զորքերի ստորաբաժանումները, որոնք ևս դեպքի վայրում էին ու ներքաշված էին բախումների մեջ։ Նման ենթատեքստ այս հրապարակման մեջ տեսնո՞ւմ եք։

- Ես արդեն ասացի, որ պետք չէ գերագնահատել Փաշինյանի ելույթում հնչած ուղերձները։ Այսօր ոչ ոք էլ լրջորեն չի խոսում «Միացում»-ի մասին՝ բացառությամբ առանձին դեմքերի Ղարաբաղում։ Կարծում եմ՝ այս արտահոսքը ինչ-որ կերպ կապված է հրապարակում ասվածի հետ։ Դավադրական շատ տարբեր և միանգամայն ճշմարտանման վարկածներ կարող են լինել, և ես հնարավոր եմ համարում ինչպես վարկածն այն մասին, որ սա Փաշինյանի հակառակորդների ձեռքի գործն է, այնպես էլ վարկածն այն մասին, որ սա Փաշինյանի աջակիցների ձեռքի գործն է։ Միանշանակ է միայն այն, որ այս երկուսն իրար հետ կապ ունեն, և մոտ ապագայում մենք դրանում կհամոզվենք։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}