Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի չեմպիոն Կարլսենին
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարում հաղթել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին:
Արոնյանը աշխարհի չեմպիոնին հաղթել է 5-րդ տուրում: Նա խաղացել է սևերով ու առավելության հասել 35-րդ քայլում:
Վեցերորդ տուրում հայ շախմատիստը հանդիպել է ԱՄՆ-ն ներկայացնող Լեյներ Դոմինգեսին, որի հետ մրցել է կրկին սևերով: Շախմատիստները 70-րդ քայլում հաշտություն են կնքել:
Իսկ ահա չորրորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Դին Լիրենի հետ:
Այս պահին Արոնյանը 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: