ԵԱ. Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը չհաղթահարեցին որակավորման փուլը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավարտվել է ջրացատկի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը 10 մետր աշտարկացատկում Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը չեն հաղթահարել որակավորման փուլը։
Լև Սարգսյանը 19 մասնակիցների մեջ զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը՝ 332.80 միավորով, իսկ Վլադիմիր Հարությունյանը՝ 16-րդ հորիզոնականը՝ 311.0 միավորով։
10 մետր աշտարակացատկի Եվրոպայի չեմպիոն դարձավ Ուկրաինան ներկայացնող Օլեկսի Սերեդան (488.85), արծաթե մեդալակիրը ֆրանսիացի Բենջամին Աուֆրետն էր (474.90), իսկ բրոնզե մեդալակիր դարձավ ռուս Ռուսլան Տերնովոյը (445.25):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան