Versace-ին ներողություն է խնդրել Չինաստանից՝ սխալ քարտեզի պատկերով շապիկներ թողարկելու համար
Versace իտալական նորաձևության տունը ներողություն է խնդրել սխալ քարտեզի պատկերով շապիկների թողարկման համար, որում Չինաստանի հատուկ վարչական շրջանները նշվում են որպես առանձին պետություններ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով China Daily-ին։
Մասնավորապես, նշվում է, որ Չինաստանի քարտեզը եղել է առանց Հոնկոնգի և Մակաոյի, քանի որ դրանք ներկայացվել են որպես անկախ երկրներ:
Նորաձևության տունը ներողություն է խնդրել և հայտարարել, որ հուլիսի 24-ից շապիկները դուրս են բերել վաճառքից, և աշխարհագրական սխալի պատճառով բոլոր հագուստները ոչնչացրել են։
Նրանք նաև նշել են, որ ցավում են կատարված համար։ «Մենք սիրում ենք Չինաստանը և հարգում ենք նրա տարածքային և ազգային ինքնիշխանությունը»,- հայտարարել է Versace իտալական նորաձևության տունը։