Հոնկոնգում ցույցերի պատճառով բոլոր չվերթները չեղարկվել են
Հոնկոնգի միջազգային օդանավակայանում բոլոր չվերթները չեղարկվել են բողոքի ցույցերի պատճառով, որոնք արդեն մի քանի օր է տեղի են ունենում օդանավակայանի տարածքում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Հակառավարական ցույցերի նպատակն է հետ կանչել արտահանձնման վերաբերյալ օրինագիծը:
Նշվում է, որ մի քանի հազար ցուցարար կոլապս է ստեղծել օդանավակայանի գլխավոր տերմինալում, ինչի պատճառով դադարեցվել է թռիչքների գրանցումը: Այնուամենայնիվ, դա չի ազդի այն թռիչքների վրա, որոնց գրանցումն արդեն ավարտվել է:
Հաղորդվում է նաև, որ ցուցարարների մեծ կենտրոնացվածության պատճառով ոստիկանությունը չի բացառում արցունքաբեր գազի կիրառումը: Հոնկոնգի իշխանությունները նաև հայտարարել են, որ քաղաքի մուտքը ոչ մի դեպքում չի փակվի, բայց հանրահավաքներն արդեն մեծ անհարմարություններ են առաջացնում, այդ թվում ՝ օդանավակայաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան