Կայացել է ՎՏԲ խմբի - Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումը
Բելառուսում` Մինսկ քաղաքում, կայացել է երկօրյա «ՎՏԲ խմբի - Visa 2019 մանրածախ բիզնեսի ինովացիոն ֆորումը», որը կազմակերպվել էր ՎՏԲ խմբի կողմից` Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի աջակցությամբ: Ֆորումին մասնակցում էին Ռուսաստանյան ՎՏԲ Բանկի (ՀԲԸ) ներկայացուցիչները, «ՎՏԲ» խմբի ԱՊՀ և Վրաստանի դուստր Բանկերի, ԱՊՀ-ում և Վրաստանում մանրածախ բիզնեսի զարգացմանն ուղղված ինովացիոն մոտեցումներ և թվայնացման լուծումներ ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի ներկայացուցիչները՝ ներկայացնելով իրենց նորարարական լուծումները քարտային ոլորտում:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆորումի շրջանակներում կազմակերպվել էր մրցույթ՝ լավագույն ինովացիոն start-up լուծում թեմայով, որի հաղթողը դարձավ Armenian Assembly հասարակական կազմակերպության «Հայաստանի վիրտուալ զբոսաշրջային քարտ» նախագիծը, որը ներկայացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից:
Armenia Guide տուրիստական հավելվածի նպատակն է ընդարձակել Հայաստանի տուրիզմի շուկայի ծավալները`օգտագործողների փորձի ամբողջական ցիկլի տրամադրման նպատակային բովանդակության ապահովման և բազմարժութային վիրտուալ զբոսաշրջային քարտերի ստեղծման օգնությամբ։
Armenia Guide հավելվածը Հայաստանի զբոսաշրջիկների և բնակիչների համար նախատեսված ուղեցույց է, որը ներկայացնում է երկրի տեսարժան վայրերը, միջոցառումները, ռեստորանները, տարատեսակ երթուղիները և այլն: Ծրագրի նպատակն է ընդարձակել Հայաստանի թե՛ ներքին և թե՛ արտաքին տուրիզմի շուկայի ծավալները, ինչպես նաև դիվերսիֆիկացնել Հայաստանի զբոսաշրջային առաջարկները՝ մատուցելով տուրիստական ծառայությունների ամբողջական փաթեթ: Բջջային հավելվածի պաշտոնական մեկնարկը տրվել է Armenian Summit of Minds գագաթնաժողովի շրջանակներում՝ 2019 թ.-ի հունիսին: Armenia Guide-ը կարելի է ներբեռնել AppStore-ում և Google Play:
Հավելվածում առկա վիրտուալ տուրիստական քարտը հաճախորդներին (պարզապես զբոսաշրջիկներին, սփյուռքահայերին, ինչպես նաև տեղի բնակիչներին) տալիս է հնարավորություն`
• ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն կատարված տեսազանգի միջոցով ակնթարթորեն ձևակերպել վիրտուալ քարտեր` անցնելով նույնականացում հեռահար եղանակով,
• ստանալ հասանելիություն վիրտուալ քարտի միաժամանակ 4 հաշիվներին (AMD, USD, EUR, RUR),
• տուրիստական նպատակներով արտերկրից կատարել փոխանցումներ վիրտուալ քարտին,
• վիրտուալ քարտով վճարումներ կատարելիս ստանալ փոխանակման արտոնյալ փոխարժեք,
• Հավելվածի միջոցով վճարել ծառայությունների և ապրանքների դիմաց (կինոթատրոն, հյուրանոցներ, ռեստորաններ, շրջագայություններ և այլն),
• Գործարքների դիմաց կուտակել բոնուսային միավորներ՝ փոխանակելով տարբեր ապրանքների հետ:
Առաջիկայում Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի աջակցությամբ Armenian Guide հավելվածը կգործարկվի ՎՏԲ-Հայաստան Բանկում` հետագայում ՎՏԲ Խմբի այլ դուստր բանկերում տարածման հնարավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան