Ինժեներական աշխատանքների արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ. Գաբրիել Բալայան
Հայկական Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը սահմանին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Նրա խոսքով՝ վերջին երկու շաբաթում ընդամենը մի քանի օր է, որ հակառակորդի կողմից կրակոցները սովորականից ավելի շատ են: Լարվածության պատճառն, ըստ նրա, Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տարվող ինժեներական աշխատանքներն էին։
«Երկկողմանի ինտենսիվ ընթանում են ինժեներական աշխատանքներ: Պաշտպանության նախարարության քաղաքականությունն այն է, որ որևիցե կերպ հնարավորություն չտրվի հակառակորդին ոչ միայն առաջխաղացում ունենալ դիրքային առավելության առումով, այլև եղած դիրքերը ամրացնելու առումով։ Կարող եմ նաև ասել, որ մեր ինժեներական աշխատանքների կատարման արդյունքում ունենք նշանակալի ձեռքբերումներ, մասնավորապես, հայաստանյան գրեթե բոլոր սահմանամերձ շրջաններում: Այսինքն՝ ինժեներական զորքերի առջև դրված խնդիրները բավական հաջող կատարվում են»,- նշեց փոխնախարարը:
Նա միաժամանակ ասաց, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին որոշակի լարվածություն առաջացել է նաև այն պատճառով, որ հակառակորդը փորձել է զսպել հայկական կողմի ձեռքբերումները։
Գաբրիել Բալայանը հայտնեց, որ երեկ եղել է Խաչիկ, Արենի գյուղերում, որտեղ իրավիճակը համեմատար հանգիստ է եղել: «Զանգակատուն բնակավայրից մի փոքր այն կողմ գտնվող մարտական դիրքերում կային կրակոցներ, բայց դրանք քիչ էին: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ իրավիճակը հայկական Զինված ուժերի կողմից վերահսկելի է», - ընդգծեց նա:
Նա նաև ասաց, որ վերջին մեկ տարվա ընթացք գրեթե չի եղել օր, որ կրակոց չլինի, բայց այս փուլում համեմատաբար հանգիստ է:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը, վիրավորվել է ևս երկու զինծառայող:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի՝ մարդկային զոհերի հանգեցնող սադրանքները
- Տավուշում վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է
- ՀՀ սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել
- Տավուշում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին