Մեզ սպառնում է ուսանելու ճգնաժամը. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։
«Երիտասարդության միջազգային օրը 20 տարեկան է։ Այս տարի օրվա թեմատիկ շեշտադրումը կրթության փոխակերպումն է դարձնելու այն ավելի ներառական, հասանելի և մեր օրերին համահունչ։
Մեզ սպառնում է ուսանելու ճգնաժամը։ Շատ հաճախ դպրոցները երիտասարդներին չեն ապահովում տեխնոլոգիական հեղաշրջիչ դարաշրջանի համար անհրաժեշտ հմտություններով։ Աշակերտները պետք է ոչ միայն պարզապես սովորեն, այլ սովորեն՝ ինչպես սովորել։
Ներկայումս կրթությունը պետք է մեկտեղի գիտելիքը, կյանքի հմտություններն ու դատողական մտածելակերպը։ Այն պետք է ներառի տեղեկատվություն կայունության և կլիմայի փոփոխության մասին, ինչպես նաև՝ խրախուսի գենդերային հավասարությունը, մարդու իրավունքներն ու խաղաղության մշակույթը։
Բոլոր այս բաղկացուցիչները ներառված են Միավորված ազգերի կազմակերպության «Երիտասարդություն 2030» ռազմավարության օրակարգում, որ միտված է ակտիվացնել երիտասարդների մասնակցությունը և աջակցել նրանց իրացնելու իրենց իրավունքները։
Այս օրը մենք արժևորում ենք երիտասարդներ մարդկանց, երիտասարդների ղեկավարած կազմակերպությունները, կառավարությունները ու բոլոր այն կառույցները, որոնք ձգտում են փոխակերպել կրթությունը և ամենուր առաջմղել երիտասարդներին»,- ասված է ուղերձում։