
ԱՀ ՊՆ․ Զինծառայողը լքել է դիրքը ու հայտնվել Ադրբեջանում
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ այսօր՝ օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:
«Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,-ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։