Արագածը և Ուրարտուն կմասնակցեն Եվրասիական գավաթի խաղարկությանը
2019-2020 թթ․ մրցաշրջանում Երևանում կանցկացվի բասկետբոլի նոր առաջնություն։ ՀԱՕԿ-ից հայտնում են, որ այսօր Մոսկվայում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ կներկայացվի առաջնությանը վերաբերող մանրամասներ:
Այժմ հայտնի է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների վեց թիմեր հոկտեմբերից կպայքարեն հաղթողի կոչման համար:
Խաղարկությանը մասնակցելու են հետևյալ ակումբները.
Արսենալ (Տուլա, Ռուսաստան)
ՄԲԱ (Մոսկվա, Ռուսաստան)
Ուրարտու (Երևան, Հայաստան)
Արագած (Երևան, Հայաստան)
Բարսի (Ատիրաու, Ղազախստան)
Բորիսֆեն (Մոգիլև, Բելառուս)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում