Եվրոպայի առաջնությունում hայ պատանի բռնցքամարտիկները նվաճել են 9 մեդալ
Թբիլիսիում ավարտված կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե:
Ոսկե մեդալ է նվաճել 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը:
ՀԱՕԿ-ից տեղեկանում ենք, որ արծաթե մեդալ են նվաճել 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը:
Բրոնզե պարգևին են արժանացել 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը:
Պատանի մարզիկների արդյունքն աննախադեպ է հայկական բռնցքամարտի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա