Ներքին համոզմունք ունեմ, որ զինծառայողն ուղղակի մոլորվել է. Տոնոյան
«Այս փուլում զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում»,- Դիլիջանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարը նշեց, որ անձամբ իր կարծիքով՝ զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է։
Լրագրողների հարցին` թե ինչպես կմեկնաբանի ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ զինծառայողի՝ Ադրբեջանում հայտնվելու պատճառը նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքն է, Տոնոյանը պատասխանեց, որ ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է և դա պետք չէ տարածել. «Ես ներքին համոզմունք ունեմ, որ նա ուղղակի մոլորվել է»։
Ինչ վերաբերում է զինծառայողի վերադարձի հարցին, նա ասաց, որ աշխատանքները սկսել են, դիմել են միջազգային համապատասխան կառույցներին` Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:
«Բոլորիս համար ցավալի դեպք է, սակայն, կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կանցնի»,- ասաց նախարարը:
Պաշտպանության նախարարը կոչ արեց Ադրբեջանի զինված ուժերին, որպեսզի նման ապատեղեկատվական աշխատանքները դադարեցնեն:
Հարակից հրապարակումներ`
- Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. ՄԻՊ
- Ադրբեջանական ստահոդ պնդումների նպատակը հայ զինվորի կերպարը նսեմացնելն է. ԱՀ ՊՆ
- ԱՀ ՊՆ․ Զինծառայողը լքել է դիրքը ու հայտնվել Ադրբեջանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին