Ականատես եղանք «Ազիզյաններ»-ի գլխավոր դերակատարի և ՀԺ-ի գլխավոր նախկին խմբագրի միջև վատ բեմադրված հարցազրույցի. Ֆարմանյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը արձանագրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի այսօրվա հանդիպումից տպավորություն է ստացել, որ Երևանը շարունակելու է մնալ աղբի մեջ։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Ֆարմանյանն անդրադառնալով այսօրվա հանդիպմանը՝ նշում է
«Ինչպես Երևանում ապրող բնակիչներից շատ շատերը, այնպես էլ ես սպասում էինք, որ քաղաքապետի և վարչապետի միջև տեղի ունեցած այսօրվա հանդիպման ժամանակ ի վերջո կտրվեր մեր քաղաքացիներին հուզող ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը՝ ի վերջո Երևանն ինչքան է մնալու աղջի մեջ։
Ցավոք սրտի լուծումներ տեսնելու փոխարեն մենք ականատես եղանք, պատկերավոր ասած, երկու դերասանների երկխոսության, կամ առավել դիպուկ ասած՝ «Ազիզյաններ»-ի գլխավոր դերակատարի և «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր նախկին խմբագրի միջև վատ բեմադրված հարցազրույցի։
Եթե որևէ մեկն ընտրվում է քաղաքապետ և հանդես է գալիս մաքրելու ենք կարգախոսով, առողջ տրամաբանությունը հուշում է, որ դու նախօրոք իմանում ես եղած խնդիրները, դրանց պատճառները, ունես դրանց լուծումները, և դուխով, ռիսկով ասում ես մաքրելու ենք և գնում և սկսում ես մաքրել»։
Նախկին պատգամավորն անընդունելի է համարում անգործությունն ու դա ծածկելն ինչ-որ պայմանագրերի տակ։
«Պարոն Փաշինյան պետք էր քաղաքապետին շատ կարճ ժամանակ տալ, երկու-երեք շաբաթ, խնդիրը լուծելու համար, և եթե չլուծեր, պետք էր հետևություններ անել, և ոչ թե սպառնալ իրենց բողոքի ձայնը բարձրացնող մարդկանց։ Հանդիպումից տպավորություն ստացա, որ վարչապետն արդեն կառավարական դաչայում ապրելով և զրահապատ մերսեդեսի ապակիներից այն կողմ իսկապես չի զգում այն հոտը, որն աղբը լցրել է քաղաքը։ Այնուամենայնիվ, հանդիպումը հաշվետվողականության անվան տակ բեմադրություն էր, բայց կարելի է ևս երկու-երեք շաբաթ սպասել, տեսնել, թե ինչ լուծումներ են առաջարկում հանդիպման արդյունքներով»,- ասաց Ֆարմանյանը՝ շեշտելով, որ խնդիրը չլուծվելու պարագայում կգտնեն ձևը՝ քաղաքապետ Մարությանին տեր կանգնելու Երևանը աղբից մաքրելուն։
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք»-ը պետական բյուջե չի վճարել շուրջ 580 մլն դրամ. ՊԵԿ փոխնախագահ
- «Սանիթեք»-ը ձախողել է. Հայկ Մարության
- «Սանիթեք». Մեր առաջարկները քաղաքապետարանին մնացել են անպատասխան
- «Ի՞նչն է խանգարում լուծարել պայմանագիրը «ՍանիՏեք»-ի հետ». Բաբկեն Հարությունյան
- Խաժակյան. Քաղաքապետարանի մերժումը ամռան նախաշեմին կանխեց «Սանիթեք»-ի ներդրումները
- Քաղաքապետարան-Սանիթեք՝ մեզ պետք չեք
- Բաբկեն Պիպոյան. Աղբահանության վիճակն ավելի վատ է լինելու, Մհեր Գրիգորյանի երդումը վկա
- Հայկ Մարության. «Սանիթեք»-ի ասուլիսում հնչեցին զավեշտի հասնող պնդումներ
- «Սանիթեք»-ի սեփականատեր. Պատրաստ ենք անմիջապես կատարել 4 մլն դոլարի ներդրում
- Աղբը տեղից չի շարժվում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում