Եվրոպայում սմարթֆոների շուկայի առաջատարները
2019 թվականի երկրորդ եռամսյակում հարավկորեական Samsung Electronics ընկերությունը զբաղեցրել է առաջատարի տեղը եվրոպական սմարթֆոնների շուկայում: Այս մասին գրում է Regnum-ը՝ հղում անելով Canalys վերլուծական ընկերությանը:
Հրապարակված տվյալների համաձայն, այս տարվա երկրորդ եռամսյակում Samsung Electronics-ը եվրոպական շուկա է առաքել 18,3 միլիոն սարք, ինչը 20% -ով ավելին է, քան նախորդ տարի:
Հայտնի է, որ ընկերության մասնաբաժինը եվրոպական շուկայում նույնպես աճել է 7% -ով՝ հասնելով 40,6%-ի:
«Samsung Electronics-ը շուկա է առաքել մոտ 12 միլիոն Galaxy A սերիայի հեռախոսներ։ Եվրոպայում ամենատարածված սմարթֆոններն են Galaxy A10, A20e, A40 և A50», - ասում են վերլուծաբանները:
Նույն ժամանակահատվածում չինական Huawei ընկերությունը եվրոպական շուկա է մատակարարել 8,5 միլիոն սարք՝ զբաղեցնելով երկրորդ տեղը շուկայում:
Եվրոպայում սմարթֆոնների շուկայում երրորդ տեղը զբաղեցրել է ամերիկյան Apple ընկերությունը: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ընկերությունը եվրոպական շուկա է առաքել 6,4 միլիոն սարք, ինչը 17%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Մեկ այլ չինական ընկերություն՝ Xioami-ն, շուկա է առաքել 4,3 միլիոն սարք, որի շուկայական մասնաբաժինը կազմել է 9,6%: