Սպանդանոցները պատրաստ են աշխատել համաձայն շուկայի պահանջարկի. ՍԱՏՄ
«Բոլոր հնարավորություններն ունենք և պատրաստ ենք աշխատել ըստ շուկայի պահանջարկի»,- խոստացել են մի շարք սպանդանոցների ներկայացուցիչներ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հրավիրված քննարկման ժամանակ:
Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հիշեցրել է, որ թարմ մսի սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կիրառումը հասարակական սննդի կետերում սկսվել է օգոստոսի 1-ից և կոնկրետ սպանդանոցների պատրաստականության վիճակից է կախված լինելու հանրային սննդի կետերի կողմից նշված պարտադիր պայմանի կատարումը: Նա նաև տեղեկացրել է, որ մշակվել է հստակ ճանապարհային քարտեզ, որի համաձայն էլ կիրականացվի վերահսկողությունը հանրապետության հանրային սննդի կետերում:
«Մենք խստորեն հետևելու ենք, որ վերահսկողությունը չվերածվի սպանդանոցային մորթն ուղեկցող 5-րդ ձևի փաստաթղթի շրջանառության: Այս թեման տարբեր հարթակներում քննարկվել է և եկել է արդեն գործնական քայլեր անելու ժամանակը: Ակնկալում ենք ձեր գործուն աջակցությամբ գործընթացը կազմակերպել պատշաճ կերպով»,- ասել է Արթուր Շատվորյանը:
Տեսչական մարմնից հայտնում են, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:
Ներքոնշյալ սպանդանոցներն այս պահին էլ պատրաստ են ցանկացած հանրային սննդի կետի, ինչպես նաև իրացման ցանցի օբեկտի տրամադրել իրենց պահանջներին հանապատասխան թարմ միս և մսեղիք:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Սպանդանոցները չեն բավականացնում, իսկ պարտադրանքը գործում է
- Սպանդանոցների հզորություններն այսօր թույլ են տալիս ապահովել մանկապարտեզներին պահանջվող մսի ծավալով. Արթուր Մելիքյան
- Սպանդանոցներն ավելի շատ գումար են աշխատում, քան գյուղացին. ֆերմեր
- Սպանդանոցների պահանջի պատճառով Գեղարքունիքի մանկապարտեզներն այս տարվա ընթացքում միս ձեռք չեն բերել
- Սպանդանոցների ծրագրի պատասխանատուն բացառում է այդ ոլորտում կոռուպցիան ու մենաշնորհները
- Փորձում են դյուրացնել սպանդանոցներ-տնտեսվարողներ գործընթացը
- Մինչև հուլիսի 1-ը հանրապետությունն ապահովված կլինի անհրաժեշտ քանակի սպանդանոցներով
- Բաբկեն Պիպոյանը՝ սպանդանոցների մասին. Ստեղծվում է շատ լուրջ կոռուպցիոն սխեմա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան