Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ԲԴԽ-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց են և պատրաստվում են նամակ հանձնել խորհրդին։
Մասնակիցները նշեցին, որ իրենց նամակում հստակ առաձնացված կետեր կան, որոնք վերաբերում են ԲԴԽ անգործությանը, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված։ Նամակում կետ կա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի նկատմամբ վերաբերունքի հետ կապված։
Մասնակիցներից նշեցին, որ իրենց հարցերին հրապարակային ու սպառիչ պատասխաններ են ակնկալում։ Նաև հայտնեցին, որ այս փուլով ամեն ինչ չի ավարտվելու, և եթե ԲԴԽ-ն որակական կոնկրետ գործողությունների չդիմի, իրենք հետևողական են լինելու և նմանատիպ ակցիաները օր օրի ավելի տոտալ ու ընդգրկուն են լինելու։
«Եկել ենք ասելու՝ դուք դատական համակարգի երաշխավորողն եք, թե՝ կառավարության գրպանային ԲԴԽ-ն»,- ասաց մասնակիցներից մեկը։
Ակցիայի մասնակիցները նամակը հանձնեցին ԲԴԽ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանին, ով ասաց՝ հնարավորինս սեղմ ժամկետում կարձագանքեն նամակին, սակայն ժամկետներ չնշեց։
Հիշեցնենք, որ նրանք երեկ ևս բողոքի ակցիա էին իրականացնում ԲԴԽ դիմաց՝ պահանջով, ՀՀ-ում երաշխավորել դատական համակարգի աշխատանքը՝ օրենքին ու Սահմանադրությանը համապատասխան։ Նրանք նշում են, որ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումներ կայացնող դատավորների հանդեպ իրականացվում են ապօրինություններ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ԲԴԽ-ին կոչ են անում երաշխավորել դատական համակարգի բնականոն աշխատանքը
- Քոչարյանի աջակիցներ. ԲԴԽ-ն անգործության է մատնված
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն Արման Թաթոյանին ուղղված նամակ հանձնեցին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին