«Սանիթեք»-ը պետական բյուջե չի վճարել շուրջ 580 մլն դրամ. ՊԵԿ փոխնախագահ
Կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկների համաձայն՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը 2018 թվականի հունվար-սեպտեմբերին չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել 299 մլն 918.3 հազար դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղը` 280 մլն 429.1 դրամ ԱԱՀ:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը, քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ hայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել 2018թ. բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշիվները:
«Երևանի քաղաքապետարանի հետ կնքվել էր ծառայությունների մատուցման պայմանագիր, որով «Սանիթեք» ընկերությունն ի սկզբանե հանդիսացել է ԱԱՀ վճարող։ Հետագայում, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ընկերությունը գտել է, որ իր գործունեության մի մասը՝ աղբի տեղափոխումը, կարող է դիտարկել հաստատագրված վճարների մասին օրենքով նախատեսված բեռնափոխադրումների հասկացության ներքո: Սա նշանակում է, որ ընկերությունը գործունեության մի մասը` սանիտարական մաքրման ու ձմեռային պահպանության ծառայությունները, շարունակել է վճարել ԱԱՀ-ով, իսկ աղբահանության գործընթացը համարել է բեռնափոխադրում ու իրենց համարել են հաստատագրված վճար վճարող»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Նշվեց նաև, որ վարույթն իրականացնող մարմինն իր գործառույթներին համապատասխան այդ փաստին ևս ընթացք տալու նպատակով՝ չհայտարարագրված և չկատարված հարկային պարտավորությունների չափը պարզելու համար նշանակել է ստուգում. կատարումը հանձնարարվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, սակայն ստուգման ակտը դեռևս չի ստացվել:
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք»-ը ձախողել է. Հայկ Մարության
- «Սանիթեք». Մեր առաջարկները քաղաքապետարանին մնացել են անպատասխան
- «Ի՞նչն է խանգարում լուծարել պայմանագիրը «ՍանիՏեք»-ի հետ». Բաբկեն Հարությունյան
- Խաժակյան. Քաղաքապետարանի մերժումը ամռան նախաշեմին կանխեց «Սանիթեք»-ի ներդրումները
- «Սանիթեք»-ի սեփականատեր. Պատրաստ ենք անմիջապես կատարել 4 մլն դոլարի ներդրում
- Սեփականատեր. «Սանիթեք»-ը ենթարկվում է ագրեսիվ վարչական ճնշումների
- «Սանիթեք ինթերնեյշնլ» և «Սանիթեք» ընկերությունների դեմ քրեական գործ է հարուցվել. ՊԵԿ
- «Սանիթեք». Ոչ մեկի հետ չենք խոսում շանտաժի լեզվով
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում