Աթամբաևին առաջադրվել է սպանության մեղադրանք
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ երկրի գլխավոր դատախազության կողմից առաջադրվել է սպանության մեղադրանք։ Այս մասին հայտնում է Gazeta-ն:
Նշվում է, որ նա մեղադրվում է նաև առանձնահատուկ լուրջ հանցագործությունների համար, ինչպիսիք են անկարգություններ կազմակերպելը, սպանությունը, սպանության փորձը:
Բացի այդ, նա մեղադրվում է պատանդ վերցնելու և պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Նշվում է, որ Աթամբաևին սպառնում է ցմահ բանտարկություն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը մեղադրել էր Աթամբաևին հեղաշրջում նախապատրաստելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան