Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին
Օգոստոսի 14-ին, ժամը 00:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 25-րդ կմ-ին՝ Կարմրաքար գյուղի մոտակայքում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Ս., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: