Փաշինյանն ուղղորդում է վիճակագրական մարմիններին, մինչդեռ ընդամենը պետք է ցիտի նրանց. Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀ-ում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կրճատվել է 6.4%։
«Հիմա ես չեմ, դուք եք. բացեք ԱՎԿ պաշտոնական կայքը և կտեսնեք, որ գործազուրկների թիվը ավելացել է 6.7%-ով. 237 հազ դառնալով 253 հազ։
Նա նաև ասում է, որ զինծառայողների հիմնադրամին (1000 դրամանոց) ավելի շատ գումար է վճարվել և նշում պաշտոնապես գրանցված բառակապակցությունը։
Նշենք (ա) այդ 1000 դրամանոց հարկն ապօրինի է և նախկին ռեժիմի անպատասխանատու քայլերից է (ՆՓ ինքն էր դեմ) և (բ) ՀՀ վարչապետը լիազորություններ շատ ունի, բայց չկա լիազորություն մակրոտնտեսական թվեր հայտարարելու։
Նա դրանով ուղղորդում է վիճակագրական մարմիններին, մինչդեռ ընդամենը պետք է ցիտի նրանց»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում