Հասարակություն 11:38 14/08/2019 Հայաստան

Փորձագետները հայտնաբերել են խելացի տները «գրավելու» բազմաթիվ եղանակներ. «Կասպերսկի Լաբորատորիա»

Խելացի տների համակարգերը խոցելի են, և գոյություն ունեն դրանք «գրավելու» բազմաթիվ եղանակներ։ Նման եզրակացության են հանգել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները՝ հիմնվելով սեփական և կողմնակի հետազոտությունների արդյունքների վրա։ 

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն հայտնում են, որ օրինակ՝ Fibaro ընկերության խելացի տան համակարգը ցանկացածին թույլ է տալիս ներբեռնել և ամպային սերվեր վերբեռնել կոնտրոլերի ծրագրային միջուկի պահուստային կրկնօրինակները. կոնտրոլերը կառավարում է մնացած բոլոր սարքերը՝ թերմոստատները, սրճեփները, հսկման համակարգերը։ Եթե չարագործը ներբեռնի Fibaro-ի ամպում պահվող ընդհանրապես բոլոր պահուստային կրկնօրինակները, ապա կարող է գուշակել սարքերի պարզ և հաճախ հանդիպող գաղտնաբառերը։ Թափանցելով ադմինիստրատորի պանել՝ նա կօգտագործի խոցելիություններից մեկը, որը թույլ է տալիս հեռավար կոդ գործարկել և ստանալ համակարգի գերօգտատիրոջ իրավունքներ ու տանն անել սրտի ուզածը։ Այդ իրավունքները կարելի է ստանալ նաև բեքապի վնասաբեր պատճենն ստեղծելով ՝ այն սերվեր վերբեռնելով և համոզելով, որ զոհը տեղադրի «թարմացումը»։ Դա կարելի է անել Fibaro-ի հաղորդագրությունը նմանակելու միջոցով։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի մասնագետները խոցելիությունների մասին պատմել են Fibaro-ի մշակողներին, և նրանք օպերատիվ կերպով շտկել են դրանք. այնպես որ գրոհների նկարագրված սցենարներն այլևս չեն աշխատում։ 

Խելացի տան Nest համակարգում նախատեսված են պարամետրեր, որոնք ընդհանուր են հսկողության համակարգերի և ավելի քիչ պաշտպանված սարքերի համար։ Այդ պարամետրերի արժեքները գրանցվում են միասնական պահուստարանում։ Դրանց հասանելիություն  ունեն բոլոր սարքերը, որոնց այդ պարամետրերն անհրաժեշտ են աշխատանքի համար։ Եվ հաճախ ինչ-որ անջատիչ կամ թերմոստատ կարող է ոչ միայն ընթերցել իրեն հետաքրքրող արժեքները, այլև փոփոխել դրանք։ «Տանն է/տնից դուրս» ռեժիմների կառավարման թույլտվություն ունեն Nest հարթակի հետ համատեղելի մի քանի սարքեր, որոնցից է Kasa անջատիչը։ Դրա հավելվածը ստուգում է հավաստագրի իսկությունը, և եթե այն իսկական է, սերվերին գաղտնի ուղարկում է տոկեն՝ տեղեկատվություն, ըստ որի այն ճանաչում է տանտիրոջը։ Եվ հավելվածը վստահել է ցանկացած հավաստագրի, որը կարելի է ցույց տալ սերվերին, եթե տանտերը միանում էր հանրային Wi-Fi-ին, և մտնելով նույն ցանց, չարագործը ձեռք էր գցում միացումը և հավելվածին ցույց էր տալիս SSL-հավաստագիրը։ Ցանցահենը հենց սրճարանից հայտնում էր անջատիչին, որ տերը վերադարձել է, տեսահսկման խցիկն ընթերցում էր «տանն է» պարամետրը և դադարեցնում  տեսագրումը, ինչից հետո հանցագործը կամ նրա հանցակիցները կարող էին աննկատ տուն թափանցել։ Kasa-ի մշակողները նույնպես շտկել են խոցելիությունն այն բանից հետո, երբ նրանց են դիմել հետազոտողները։

Լուսավորման համակարգերի համար նախատեսված Philips Hue-ում խելացի տանը միանալու համար յուրաքանչյուր ծրագիր տիրոջը թույլտվության հարցում է կատարում։ Այդ թույլտվությունը կարելի է տալ՝ սեղմելով կառավարման բլոկի ֆիզիկական կոճակը. բլոկի միջոցով Hue սարքերը փոխգործակցում են միմյանց հետ։ Այդ կոճակը կարող է սեղմել ոչ միայն օգտատերը, այլև ... ցանկացած ծրագիր, որն արդեն միացած է Hue-ին։ Բանն այն է, որ համակարգի «ուղեղը» որոշում է, թե գործել է արդյոք կոճակն ըստ կառավարման բլոկի պարամետրերից մեկի արժեքի։ Հենց այդ արժեքն էլ կարող են փոփոխել հավելվածները։ Այնպես որ, հարթակ մուտք ունեցող  մեկ անբարեհույս ծրագիրը ի զորու է անվերահսկելի կերպով թույլտվություն տրամադրել այլ ծրագրերի, և նույնիսկ ավելին՝ նույն պարամետրի օգնությամբ կարելի է անջատել ավելի վաղ միացված բաղադրիչները։

Խելացի տան կոտրանքի ռիսկը կարելի է նվազեցնել, եթե համակարգը գնելուց առաջ ուշադրություն դարձվի, թե արտադրողն ինչպես է արձագանքում հայտնաբերվող խոցելիություններին։ Եթե ընկերությունը պատասխանատու կերպով է վերաբերվում հետազոտողների կողմից հայտնաբերված խնդիրներին և արագ վերացնում է դրանք, դա լավ նշան է։

Պետք է ժամանակին տեղադրել  արտադրողների թողարկած թարմացումները, ինչպես նաև սարքերը և կառավարման պանելները պաշտպանել երկար ունիկալ գաղտնաբառերով։ Այդ դեպքում չարագործը չի կարողանա գտնել տան «բանալին»։ Հարկ է ճիշտ կարգավորել տնային անլար ցանցը, ծրագրերը ներբեռնել միայն պաշտոնական աղբյուրներից և դրանց տալ միայն անհրաժեշտ թույլտվություններ, ինչպես նաև հանրային Wi-Fi-ին միանալիս օգտագործել պաշտպանված միացում՝ VPN:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}