Ռուսական թատրոնը Ռյազանի Հնագույն քաղաքների II միջազգային ֆորումին կմասնակցի Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ով
Օգոստոսի 14-ից 18-ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Ռյազանում անցկացվող Հնագույն քաղաքների II միջազգային ֆորումին:
Թատրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր Ռյազանի դրամատիկական թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի «Ռոմեո և Ջուլիետ» /ըստ Ու. Շեքսպիրի պիեսի/ ներկայացումը` թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ:
Ֆորումին մասնակցելու են 35 երկրների 55 քաղաքների պատվիրակություններ: Ֆորումի հիմնական թեմաներն են` թատրոն, ճարտարապետություն, պատմություն, լուսանկարչություն, բիզնես: