ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատուփերից
ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճախորդների դրամական միջոցների և նյութական արժեքների առավելագույնս պաշտպանությունն ապահովելու նպատակով առաջարկում է օգտվել Բանկի անհատական պահատուփերից:
Բանկի անհատական պահատուփերում կարող եք պահպանել`
• կանխիկ գումար
• արժեթղթեր,
• թանկարժեք մետաղներ և քարեր,
• զարդեր,
• գործնական փաստաթղթեր,
• հնաոճ իրեր,
• էլեկտրոնային կրիչներ և այլն:
Պահատուփեր վարձակալելիս հաճախորդը ստանում է ոչ միայն թանկարժեք իրերի պահպանության բարձր հուսալիություն, այլ նաև լիակատար գաղտնիություն: Անհատական պահատուփերի սենյակը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, ինչն ապահովում է պահատուփերի պարունակության ամբողջական անձեռնմխելիությունը:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ անհատական բանկային պահատուփը հատկապես անհրաժեշտ է ճանապարհորդության ժամանակ: Եթե Դուք պատրաստվում եք արձակուրդի կամ երկարաժամկետ գործուղման, ապա թանկարժեք իրերն ի պահ թողնելով ՎՏԲ-Հայաստան Բանկի պահոցում, կարող եք չանհանգստանալ դրանց ապահովության համար: Բանկը կապահովի Ձեր իրերի անվտանգության բարձր մակարդակ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է 10-ից մինչև 78 սմ. բարձրության պահատուփեր:
Բանկի հաճախորդները կարող են վարձակալել պահատուփեր 1 օրից մինչև 1 տարի ժամանակահատվածով` արժեքը սկսած 10 900 ՀՀ դրամից:
Պահատուփը կարելի է վարձակալել ՎՏԲ-Հայաստան Բանկի ք. Երևան, Պուշկինի 3/1 հասցեում գտնվող “Պուշկին” մասնաճյուղում:
Պահատուփերի վարձակալությանն վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ատանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, “Պուշկին” մասնաճյուղում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հնարավորություն են ընձեռում իրենց հաճախորդներին օգտվել աշխարհի բոլոր օդանավակայանների VIP գոտիներից
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #անկանխիկմարաթոն մարքեթինգային արշավի առաջին փուլը
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Ոսկու գրավով վարկեր ձևակերպելիս չօգտվել միջնորդների ծառայություններից և դիմել Բանկ ինքնուրույն
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով
- ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է VLV ընկերության լավագույն գործընկեր
- ՎՏԲ-Հայաստան Բանկում տեղի կունենա ուսումնական էվակուացիա
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր Visa և Mastercard քարտապաններին առաջարկում է գնել «Կրեմլի Գավաթ» թենիսի առաջնության տոմսեր՝ 30% զեղչով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան