Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 6.4 տոկոսով. Փաշինյան
2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով, կամ 9.6 տոկոսով: «Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է»,- գրել է վարչապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում