Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Օգոստոսի 13-ին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել։ Այս մասին լուրը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել Ճամբարակում։ Պայմանագրային զինծառայողին տեղափոխել են Երևան՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
ՊՆ մամուլի խոսնակն այլ մանրամասներ չհայտնեց։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը, վիրավորվել է ևս երկու զինծառայող:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում