Բնական հյութերի արտադրությունն աճել է
Հայաստանում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2019 թվականի առաջին կիսամյակում նվազել է: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 37 մլն 598.6 հազար լիտր ոչ ալկոհոլային խմիչք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 25.3%-ով:
Վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է 5 մլն 531.9 հազար լիտր մրգահյութ և բանջարահյութ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4.4%-ով:
Մասնավորապես, տոմատի հյութերի արտադրության ծավալն աճել է 10.3%-ով՝ կազմելով 246.1 հազար լիտր,իսկ առանց խառնուրդների, շաքարի հավելումներով մրգահյութերի արտադրությունն ավելացել է 4.1%-ով՝ կազմելով 5 մլն 285.8 հազար լիտր: