Երիտասարդական ԱԱ. Հովհաննես Մաղաքյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունակվում է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը։
Օգոստոսի 13-ին պայքարի մեջ են մտել ազատ ոճային ըմբիշները 61, 74, 86, 92 և 125 կգ քաշային կարգերում։ 61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Հրաչյա Մարգարյանը, ով մենարկային գոտեմարտում 4։4 հաշվով ցավալի պարտություն կրեց գերմանացի Նիկո Մեգերլեից, քանի որ հետագայում գերմանացի ըմբիշը նույնպես պարտվել է, Մարգարյանը զրկվել է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։
74 կգ քաշային կարգում Դավիթ Գևորգյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և 6։9 հաշվով զիջել հույն Գերոգիոս Կուգիումծիդիսին։ Քառորդ եզրափակչում հույն ըմբիշը 2։12 հաշվով պարտվել է Ադրբեջանը ներկայացնող Հաջիմուրադ Գաջիևին և Դավիթը զրկվել է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։
86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը 1/8 եզրափակչում 2։5 հաշվով զիջել է Կանադան ներկայացնող Հունտեր Լիին, իսկ քառորդ եզրափակչում կանդացի ըմբիշը 1։5 հաշվով պարտվել է հնդիկը Դիփակ Պունյաին և Մարկոսյանը չի կարողանա պայքարել բրոնզե մեդալի համար։
125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 0։10 հաշվով զիջել է Իրանը ներկայացնող Ամիր Զարեին։ Իրանցի ըմբիշը հասել է մինչև եզրափակիչ, ինչը հնարավորություն է տվել Մաղաքյանին սփոփիչ գոտեմարտ անցկացնել և պայքարել բրոնզե մեդալի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան