Մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Արտակ Ոսկանյանը
Կյանքի 81-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ,Հայաստանի գրողների միության անդամ Արտակ Ոսկանյանը։
ՀԳՄ վարչությունից հայտնում են, որ Արտակ Ոսկանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին, ժամը 18.00-ից, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Ս. Սարգիս եկեղեցում։
Հուղարկավորությունը՝ օգոստոսի 17-ին, նույն վայրից։
1962 թ. ավարտել է ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։
1964-1970 թվականներին աշխատել է որպես «Գիտություն և տեխնիկա»
ամսագրի ֆիզմաթ գիտությունների բաժնի, «Գարուն» ամսագրի գիտության բաժնի վարիչ, «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» հանդեսի խմբագիր։ Հետագա տարիներին եղել է Հայկական հանրագիտարանի խմբագրության վարիչ, գլխավոր խմբագրի տեղակալ,
ԽՍՀՄ գրական ֆոնդի հայկական բաժանմունքի տնօրեն, «Սովետական գրող» հրատարակչության մանկա-պատանեկան գրականության բաժնի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1990 թվականից վարել է «Անահիտ»,
2006 թվականից՝ «Օքրո Օքրոյան» հրատարակչությունների տնօրենի, 2003 թվականից՝ Օքրո Օքրոյանի անվան գրական հիմնադրամի նախագահի պաշտոնները։
1967 թվականից սկսած հրատարակել է մեկ տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուներ, «Աշխարհի արարումը» (1998), «Սև գույնը» (2003) պոեմները, «Ռիչարդն ընդդեմ Ռիչարդի» (2008)
թատերագիտական էսսեն։ Կատարել է թարգմանություններ վրացերենից
և ռուսերենից։
Արտակ Ոսկանյանի՝ հարգված գրողի, ճանաչված մշակութային գործչի հիշատակը վառ կմնա նրա գրչակից ընկերների, բոլոր նրան ճանաչողների ու մտերիմների, ընթերցողների սրտերում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան