Սա պետական կառավարման համակարգի կռախի սկիզբն է. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի մերիտոկրատ (արժանիների) իշխանությունը, որն առանձնանում է իր գրագետ և պրոֆեսիոնալ կադրերով, որոշել է ազատվել պետական բյուրոկրատիայի միջին և ստորին օղակներում ծվարած հին ու կոռումպացված մասնագետներից:
Լինելով թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական, նրանք կադրային ջարդ ընդհանրապես չեն իրականացնում, այլ նախաձեռնել են կառուցվածքային լայնամասշտաբ փոփոխություններ, որով և ազատվում են նախկին ռեժիմից իրենց ժառանգություն մնացած բալաստից:
Հին կադրերի փոխարեն աշխատանքի կընդունվեն հպարտ, երկար քայլած, մի քանի ճանապարհ արդյունավետ փակած և Նոր Հայաստանի արժեքները կիսող ու իդեալները կրող երիտասարդներ:
Աշխատանքային փորձն ու գիտելիքը կարևոր չեն, դրանք հնացած են, հայկական մերիտոկրատիայի հիմքում այլևս նոր արժանիքներ են, իսկ հիմնարար սկզբունքը մնում է անփոփոխ.
պոլի փեդ լինի, բայց մերը լինի:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա պետական կառավարման համակարգի կռախի սկիզբն է, քանի որ բարձրագույն իշխանության տոտալ անգրագիտության և մեծամտության պայմաններում պետության կառավարման ամբողջ բեռը մնացել էր տասնամյակների հարուստ փորձառություն ունեցող և պրոֆեսոնալ կարողություններով օժտված պետական և քաղաքացիական ծառայողների ուսերին, որոնք չնչին աշխատավարձով լուռ կրում էին պետական ինստիտուցիոնալ անվանգության ապահովման ամբողջ ծանրությունը:
Նույնիսկ չեմ ցանկանում խոսել պետական և քաղաքացիական ծառության մասին օրենքներով ծառայողներին տրվող երաշխիքների մասին, քանի որ «թավշյա, ոչ բռնի և ժողովրդական» իշխանության համար իրավունքն ու օրենքը միայն խոսելու համար են, մարդկանց այդ բառերով խաբելու ու կերակրելու համար են, իսկ կիրառման ենթակա չեն, քանի որ չեբ բխում «հեղափոխական» օրակարգից ու խանգարում են պոլի փեդերին աշխատանքի տեղավորելու հարցում:
Այսպիսի անօրինական իշխանություն Հայաստանը դեռ չէր տեսել, իսկ իրավական անվտանգությունն այլևս տապալված է:
Սպասենք հետևանքներին, և աստված եմ կանչում, որ նվազագույն կորուստներով դուրս գանք այս արհավիրքից»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան