Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերջնական տարբերակը արդեն հասանելի է
Մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ եզրակացության վերջնական տարբերակը 2019 թվականի օգոստոսի 7-ին փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին:
Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից եզրակացության վերջնական տարբերակը անգլերեն լեզվից թարգմանվել է հայերեն և այսօր երկլեզու տարբերակով հասանելի է հանրությանը:
Եզրակացությանը կարող եք ծանոթանալ ՔԿ պաշտոնական կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի վերաբերյալ վերջնական եզրակացությունն առաջիկա օրերին կներկայացվի կառավարություն
- Ամուլսարում բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած խուլիգանության քրգործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի
- Ամուլսարի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում
- Քաղաքացիներն արգելել են քննիչների ու փորձագետների այցը Ամուլսար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը. ՔԿ
- Լարված իրավիճակ Ամուլսարում
- ՔԿ. Ամուլսարի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության արդյունքները կլինեն հուլիսի վերջին
- Փորձագիտական խումբը ներկայացրել է Ամուլսարի փորձաքննության նախնական եզրակացությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան