ՊՆ-ն «Զինառ»-ի գործունեությունը համակարգում է․ Արծրուն Հովհաննիսյան
«Մամուլում բարձրացված հարցերից մեկին ի պատասխան նշենք, որ ՀՀ ՊՆ-ը «Զինառ»-ի գործունեությունը համակարգում է և բոլոր այն ընկերությունները, որոնք նոր պայմանագրեր են կնքել «Զինառ»-ի հետ, պարտավորվել են վաճառվող ապրանքների գները պահպանել տվյալ տարածաշրջանի գների սահմաններում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ:
Նա նշել է, որ պարբերաբար նման խանութների գործունեությունը ստուգվում է:
«Սակայն եթե ունեք առարկայական խախտման դեպքեր, խնդրում ենք տեղեկացրեք ՀՀ ՊՆ, որ մեր վերահսկողական մարմինները զբաղվեն խախտումներով»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: