Ակնհայտ է՝ իրավիճակ է ստեղծվում, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն չիրականացնի արդարադատություն. Ալումյան
«Հունիսի 27-ին մեր կողմից ներկայացվել է միջնորդություն՝ պարոն Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու և նրան կալանքից գրավով ազատելու մասին, սակայն վարույթ իրականացնող մարմինը, որը տվյալ դեպքում Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն է, մեր միջնորդությունը մինչ օրս չի քննել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ օրենքում հստակ նշված է՝ նման միջնորդությունները քննվում են ստանալուց անմիջապես հետո։
Նա շեշտեց, որ խախտվում է ներպետական օրենքի հստակ պահանջը, քանի որ այսօր օգոստոսի 14-ն է և իրենց միջնորդությունը դեռևս քննված չէ։
«Մենք արդեն այդ կապակցությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, արդեն թվով յոթերորդ գանգատն ենք ներկայացրել, այդ գանգատի առարկան է՝ արդարադատություն իրականացնելուց հրաժարվելը։ Բացի այդ՝ պարբերաբար որոշել ենք տեղեկացնել Եվրոպական դատարանին այն մասին, որ գրավի վերաբերյալ միջնորդությունը չի քննվում։ Գրավի միջնորդությունը չքննելու հետ կապված Առաջին ատյանի դատարանը պատճառաբանում է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այլևս չի կարող քննել այդ միջնորդությունը, քանի որ նրա գործունեությունը կասեցված է, իսկ ուրիշ դատավորի գործը դեռ մակագրված չէ։ Սա օրենքից և Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետից չբխող պատճառաբանություն է, հոսով ենք շատ շուտով Եվրոպական դատարանից լսել նրա տեսակետը այս իրավիճակի վերաբերյալ»,- ներկայացրեց Ալումյանը։
Նա ասաց, որ այս ընթացքում նորից զարգացումներ են սկսել Սահմանադրական դատարանի շուրջ. «Մինչև այս ուզում էին բիրտ ուժով ՍԴ-ի մի շարք դատավորներից ազատվել, հիմա այդ բիրտ ուժին զուգընթաց փորձում են առաջարկել կոմպրոմիսային տարբերակ։ Փորձում են ընդունել մի օրենք, որով շահագրգռեն ՍԴ դատավորներին իրենց ժամեկտից շուտ լքել պաշտոնը։ Եթե սա արվեր պարոն Քոչարյանի գործի հետ չկապված, ուղղակի ընդհանուր ինչ-որ նպատակների համար, դեռ կարելի էր քննարկել, սա լա՞վ մոտեցում է, թե՞ վատ։ Հավանաբար, էլի քննարկման արդյունքում հնարավոր է, որ գային նրան, որ սա լավագույն տարբերակը չէ, բայց այս դեպքում ամեն ինչ ակնհայտորեն երևում է, որ այդ օրենքի նախագիծն ուղղակիորեն նպատակ է հետապնդում պարոն Քոչարյանի գործի հետ կապված ՍԴ-ում ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն չիրականացնի արդարադատություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ԲԴԽ-ին
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ԲԴԽ-ին կոչ են անում երաշխավորել դատական համակարգի բնականոն աշխատանքը
- Քոչարյանի աջակիցներ. ԲԴԽ-ն անգործության է մատնված
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն Արման Թաթոյանին ուղղված նամակ հանձնեցին
- ՄԻՊ-ն իրավական դիրքորոշում է հայտնել Դավիթ Գրիգորյանի գործով առգրավման և խուզարկության առնչությամբ
- ՄԻԵԴ-ն ստացել է Ռ․Քոչարյանի գործով ՍԴ-ի դիմումը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատական համակարգում պատային վիճակ է
- Վերաքննիչ դատարանը բավարարել է Դավիթ Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած բողոքը
- «Կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը
- Վիկտոր Սողոմոնյան. Չեմ կասկածում, որ ՄԻԵԴ վճիռները լինելու են Ռոբերտ Քոչարյանի օգտին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին