Ճապոնիայում հարյուրավոր չվերթներ են չեղարկվել «Կրոսա» թայֆունի պատճառով
Ճապոնիայում ավելի քան 400 ներքին ավիաչվերթ է չեղարկվել «Կրոսա» թայֆունի մոտենալու պատճառով։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքին։
Ըստ աղբյուրի՝ չորեքշաբթի օրը չեղարկվել է 170 չվերթ, իսկ հինգշաբթի նախատեսված է չեղարկել 228 ներքին չվերթ։
Այս պահին թայֆունը Թանեգաշիմա կղզուց 190 կիլոմետր դեպի արևելք է: Քամու արագությունը հասնում է 30 մ/վ-ի, ուժգնացման ժամանակ մինչև40 մ/վ։ Ծովում ալիքների բարձրությունը կարող է հասնել 9 մետրի։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում