Վթարային վայրէջք կատարած Մոսկվա-Սիմֆերոպոլ ինքնաթիռի ուղևորների մեջ եղել են նաև հայեր
Մոսկվայից Սիմֆերոպոլ թռչող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավի ուղևորների թվում, որը Մերձմոսկովյան շրջանում այսօր վթարային վայրէջք էր կատարել, կան նաև հայեր։
«Կոմսոմոլսկայա պրավդան» հրապարակել է ուղևորների անունները: A321 ինքնաթիռում եղել է 234 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամ:
Հրապարակման համաձայն, ինքնաթիռում մասնավորապես եղել են Հակոբյան Ստեփանը, Արստամյան Արթուրը, Արստամյան Էրիկը, Ավետիսյան Կարինան, Դավիդյան Լիանան, Մուրադյան Գալինան, Կագրամանով Արթուրը, Կագրամանով Գրիգորին, Կագրամանով Ագնեսը, Կագրամանով Դիանան, Կագրամանով Միլանան:
Անձնակազմի հմուտ գործողությունների շնորհիվ զոհեր չեն եղել: Վիրավորվել է 23 մարդ, նրանք ստանում են բժշկական օգնություն: