Քաղաքական 18:03 15/08/2019 Հայաստան

Ռուսական հրթիռի պայթյունի տեղեկատվական ռադիացիան

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Վերջին օրերին արևմտյան և հատկապես ամերիկյան մամուլում շրջանառվում է տեղեկատվություն, որ օգոստոսի 8-ին ՌԴ Արխանգելսկի մարզի Նյոնոկս բնակավայրի մոտ գտնվող ռազմածովային պոլիգոնում տեղի ունցած միջադեպի հետևանքներն համեմատելի են Չեռնոբիլի ատոմակայանի պայթունի  հետ և ռուսական կողմը փորձ է կատարում թաքցնել իրականությունը։

Ըստ ՌԴ պաշպանական գերատեսչության հաղորդագրության՝ պայթունը տեղի է ունեցել հեղուկ հրթիռային վառելիքի փորձարկման ժամանակ, ինչի արդյունքում երկու հոգի մահացել և վեց հոգի վիրավորվել են։ Ավելի ուշ Ռոսատոմից տեղեկացրել էին իրենց հինգ աշխատակիցների մահվան մասին։

ՌԴ ՊՆ-ն հավաստիացրել էր նաև, որ պայթյունի վայրում ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է և որ որևէ վնասակար նյութ մթնոլորտ չի արտանետվել։ Այլ ռուսական պաշտոնական աղբյուրները ևս պնդում են, որ անհանգստանալու կարիք չկա։ Օգոստոսի 13-ին մեկնաբանությամբ հանդես է եկել նաև նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտարարելով, որ բոլոր իրավասու գերատեսչությունների կողմից արվում է ամեն ինչ և ՌԴ քաղաքացիների անվտանգությունն ամբողջությամբ ապահովվում է։

Ամերիկյան փորձագետներն այլ կարծիքի են։ Տեսակետներ է հնչում, որ պայթյունը տեղի է ունեցել միջուկային թևավոր հրթիռի, մասնավորապես՝ 9M730 «Բուրեվեստնիկ» կամ ՆԱՏՕ-ի անվանակարգում SSC-X-9 Skyfall անվանումը ստացած միջմայրցամաքային հրթիռի փորձարկման ժամանակ։ Այս զինատեսակի մասին անցած տարի մարտին հայտարարել էր նախագահ Պուտինը՝ որպես 6 նոր ռազմավարական զինատեսակներից մեկը։ Նշվում է, որ այն ունի միջուկային շարժիչ և մարտագլխիկ, և թռիչքի երկարությունը, ըստ էության, անսահմանափակ է։

Պայթյունին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Թրամփը՝ թվիթերյան գրառմամբ։ Նա նշել է, որ ԱՄՆ դասեր է քաղում Ռուսաստանում ձախողված հրթիռային պայթյունից և որ իրենք նույնպես ունեն նման, բայց ավելի զարգացած տեխնոլոգիա։

«Ռուսական «Skyfall»-ի պայթյունը ստիպել է մարդկանց անհանգստանալ՝ կայանի շուրջ և դրանից շատ հեռու օդի որակի համար։ Լավ չէ»,- եզրափակել է Դոնալդ Թրամփը:

Ամերիկյան փորձագետներից նշում են նաև, որ պայթյունի հետևանքները շատ ավելի ծանր են և առաջացած ռադիացիան կարող է լուրջ վնաս հասցնել տեղի մարդկանց ու շրջակա միջավայրին։ Սոցիալական ցանցերում ևս շրջանառվում է այս տեսակետը։ Լուրեր տարածվեցին, որ Արխանգելսկի ու Սեվերոդվինսկի տագնապած բնակիչները դեղատներից մեծ քանակով յոդ են գնում՝ ռադիացիայի հետևանքները կանխելու համար։

Ինչևէ, իրականում թե ինչ է տեղի ունեցել, այս պահին դժվար է ասել և շատ են անորոշությունները։ Սակայն, որոշակի է մի փաստ, որ «սառը պատերազմյան» ախոյանները շարունակում են անցյալ դարակեսին իրենց բնորոշ հանրության հետ հաղորդակցման ռազմավարությունները։ Ռուսական կողմը, շարունակելով խորհրդային ավանդույթները, թաքցնում կամ թերի տեղեկատվություն է տրամադրում՝ ռազմական առումով հզոր ու անգերազանցելի կերպարը չվնասելու և գործող իշխանությունների նկատմամբ հանրային հավատը չխարխլելու համար։ Նման օրինակ է նաև անցած հուլիսին ռուսական միջուկային սուզանավերից մեկում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով զոհվեցին 14 նավաստիներ։

Իր հերթին ամերիկյան կողմը չի հապաղում շահարկել նմանատիպ միջադեպերը, որոնք կարող են և պատահում են նաև ԱՄՆ ռազմական փորձարկումների ժամանակ, և Ռուսաստանի վերաբերյալ ձևավորել բացասական հանրային ընկալումներ ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս։

Ռուսաստանում տեղեկատվության ազատության և այլ իրավունքների սահմանափակումները ԱՄՆ համար մշտապես եղել լրացուցիչ գործիքներ՝ սեփական առավելությունները ցուցադրելու և ռուսական իշանություններին «դեմոնիզացնելու» համար։

Ռուս-ամերիկյան մրցապայքարը «կոշտ ուժի», սպառազինության ոլորտում բավականին մտահոգիչ է համաշխարհային խաղաղության ու կայունության, ռազմավարական հավասարակշռման ապահովման առումով, ինչը հերթական մեծ հարվածը ստացավ, երբ այս օգոստոսի սկզբին ԱՄՆ պաշտոնապես դուրս եկավ միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին դեռևս 1987թ. ԽՍՀՄ հետ կնքած պայմանագրից։

Պակաս վտանգավոր չէ նաև «փափուկ ուժի», հաղորդակցման ու տեղեկատվության ոլորտում ԱՄՆ և ՌԴ սրացող պայքարը, որի նպատակն է շահել մարդկանց «սրտերն ու հոգիները»։ Ռուսական կողմն հաճախ է դիմում ծանր պրոպագանդիստական մեթոդների, իսկ ամերիկյան ներկա վարչակազմը աչքի է ընկնում իրարամերժ հայտարարություններով ու ամերիկյան բացառիկության քարոզով։

Երկու դեպքում էլ վտանգվում է արժանահավատությունը, ինչը «փափուկ ուժի» արդյունավետ կիրառման գրավականն է։ Արդյունքում տուժում են ու ապակողմնորոշված են մնում հասարակ մարդիկ, առավել ևս երբ շահարկվում են միջուկային անվտանգության հետ կապված հարցեր։

Ինչպես կասեր Մարկ Տվենը, «երբ դու թերթ չես կարդում, դու տեղեկացված չես, երբ թերթ ես կարդում, դու թյուր տեղեկացված ես»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}