Արարատ-Արմենիան դուրս եկավ ԵԼ-ի փլեյ-օֆֆ
Երևանի «Արարատ-Արմենիան» դուրս է եկել Եվրոպա լիգայի ՝ փլեյ օֆֆ հաղթահարելով Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» արգելքը:
Թբիլիսիում տեղի ունեցած պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը՝ 2։0 հաշվով հաղթանանակ է տոնել և ընդհանուր 3։2 հաշվով հաղթահարել Վրաստանի չեմպիոնի արգելքը։
Հայկական ակումբի կազմում գոլերի հեղինակ են դարձել՝ Անտոն Կոբյալկոն (10') և Պետրոս Ավետիսյանը (67'):
«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլում կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» հետ:
Այս հաղթանակի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
««Արարատ-Արմենիա». կեցցե՛ տղերք:
Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար:
Հիշեցնեմ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչեւ 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»,- գրել է վարչապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան