Եղիսաբեթ երկրորդի պայուսակի պարունակության և օգտագործելու կանոնների մասին
The Sun-ն անդրադարձել է, թե իր պայուսակում ինչ է պահում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ հրատարակության տվյալներով, անգլիական թագուհին պայուսակում ընթերցելու համար ակնոց է պահում, անանուխի համով կոնֆետներ, ինքնահոս գրիչ, շրթներկ, հայելի, կոսմետիկայի մետաղական պայուսակ, խաչբառ և ընտանիքի լուսանկարները։
Նշվում է, որ թագուհի կանխիկ գումար պայուսակում պահում է միայն կիրակի օրերին։ Շաբաթվա վերջում նա շուրջ 10 ֆունտ ստերլինգի չափով նվիրատվություն է կատարում եկեղեցում։
Եղիսաբեթ երկրորդը միայն անգլիական մեկ ապրանքանիշի պայուսակ է կրում։ Հայտնում են նաև, որ թագուհին նշված աքսեսուարը է օգտագործում է նաև աշխատակազմին ազդանշաններ ուղարկելու համար: Նա պայուսակը աթոռի վրա է դնում, եթե մտադիր է երկար ժամանակ զրուցել հյուրի հետ։ Սակայն, եթե այն դնում է հատակին, ապա նշանակում է՝ նա ուզում է, որ իր աշխատակիցներն ավելի արագ ավարտեն զրույցը:
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ Երկրորդը Մեգան Մարքլին վարքի կանոններ կսովորեցնի
- Եղիսաբեթ Երկրորդի սիրելի սերիալները
- Եղիսաբեթ Երկրորդը չի մասնակցելու Մեգան Մարքլի որդու մկրտությանը
- Թրամփն իր համար խնդիրներ է առաջացրել՝ ծիծաղեցնելով Եղիսաբեթ երկրորդին
- Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրը նշվում է ավանդական շքերթով
- Թրամփը չի ճանաչել Եղիսաբեթ Երկրորդին տված իր նվերը
- Եղիսաբեթ Երկրորդը Քեյթ Միդլթոնին շքանշան է հանձնել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում