Այսօր վարչապետին թույլ կտանք, որ իր կարևոր գործերը վերջացնի. բնապահպան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ այսօր չհանդիպեց կառավարության դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի ակցիա իրականացնողներին։
Բնապահպան Անի Խաչատրյանն ասաց. «Կառավարությունից մեզ տեղեկացրեցին, որ վարչապետն այսօր շատ ծանրաբեռնված է ու չի կարող մեզ հետ հանդիպել, բայց խոստացել է, որ մոտակա ժամանակներում մեզ հետ հանդիպում կլինի։ Սպասում ենք մոտակա օրերի հանդիպմանը, այսօր վարչապետին թույլ կտանք, որ իր կարևոր գործերը վերջացնի։
Ամուլսարի գործն այսօր ամենակարևորն է և չի կարող անընդհատ հետաձգվել»։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Բնապահպանները պնդում են, որ փորձաքննության արդյունքները մինչև վերջ չեն ներկայացվել և հանքի շահագործումը խիստ վտանգավոր է։
Հարակից հրապարակումներ`
- Բնապահպան ակտիվիստներին թույլ չտվեցին մտնել կառավարության շենք
- «Լիդիան»-ը պատրաստ է առաջարկվող 16 մեղմման միջոցներից 15-ը կիրառել,մեկն էլ քննարկվում է. ՔԿ նախագահ
- Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերջնական տարբերակը արդեն հասանելի է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին