Հայկական դրամը` դոլարի ու յուանի հետ միասին, Սպիտակ տան պաշտոնական էջում
Սպիտակ տան պաշտոնական կայքում հայտնվել է շրջանառությունից դուրս եկած 100 թղթադրամը՝ ամերիկյան դոլարի ու չինական յուանի հետ միասին։
«Մի տեսակ չգիտեմ ինչ զգամ, երբ Սպիտակ Տան պաշտոնական էջը հրապարակումա նյութ, որի մեջի նկարում դոլարա, յուան ու հայկական` շրջանառությունից դուրս եկած 100 դրամ: Ձեր առևտրային պատերազմներին մեր դրամը չխառնեք!»,-այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը քննադատում է Չինաստանին, նշելով, որ Չինաստանը տարիներ շարունակ «կողոպտել է մեր երկիրը մեր փողերով ու Առեւտրի համաշխարհային կազմակերպության աջակցությամբ»։ Թրամփը հայտարարում է, որ Չինաստանը մտածված կերպով է արժեզրկում յուանը՝ իր մրցունակությունը պահպանելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին