«Հրապարակ». Փաշինյանը Մակրոնին վստահեցրել է, որ ՀՀ-ն վավերացնելու է Ստամբուլյան կոնվենցիան
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցում Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը պայմանավորված է ոչ միայն ԵՄ-ից տրամադրվելիք մի քանի միլիոն եվրո դրամաշնորհով, այլև նրանով, որ վարչապետ Փաշինյանը եվրոպական երկրներին խոստացել է, որ մինչև տարեվերջ Հայաստանը կվավերացնի կոնվենցիան: Կառավարական շրջանակներում խոսում են, որ խոսակցությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Հայաստան կատարած նրա այցի ընթացքում:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում խոչընդոտ չի լինի: Մակրոնի շահագրգռվածությունն էլ պայմանավորված է նրանով, որ 2019թ․ մայիս-նոյեմբեր ամիսներին Եվրոպայի խորհրդի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան, որն իր առաջնահերթությունների մեջ հատուկ կարևորել է Ստամբուլյան կոնվենցիայի առաջմղումը, մինչդեռ անցած ամիսների ընթացքում կոնվենցիան չստորագրած որևէ պետություն այն չի ստորագրել, իսկ ստորագրած որևէ պետություն չի վավերացրել:
Սակայն չնայած ՀՀ վարչապետի խոստմանը, կոնվենցիայի վավերացումը հարցականի տակ է: Մի կողմից՝ խնդիրը Սահմանադրական դատարանն է, որի կազմը փոխել չի հաջողվում, մյուս կողմից էլ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասն է հայտարարում, որ դեմ է քվեարկելու կոնվենցիային»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին