Ռուսական գազը մինչև տարեվերջ կհասնի Թուրքիա
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում մինչև 2019-ի տարեվերջ ռուսական գազը կհասնի Թուրքիա։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, ներկայում գազատարի շինարարական աշխատանքները շարունակվում են Թրակիայի՝ Սև ծովին ափամերձ Քըյըքյոյ բնակավայրում։ Նշվում է, որ աշխատանքների 95 տոկոսն արդեն արված է։
Քըյըքյոյ բնակավայրում գազի տերմինալի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Այդ տերմինալն ապահովելու է ավելի քան 700 աշխատատեղ։ Նախքան գազամատակարարումը տերմինալում չափվելու են գազի ծավալային և որակական հատկանիշները։
Նախատեսվում է, որ «Թուրքական հոսքը» տարեկան կմատակարարի 31.5 մլրդ խմ բնական գազ։ Երկու գազատարից բաղկացած «Թուրքական հոսքի» երկրորդ խողովակաշարով ռուսական գազը կհասնի Եվրոպա։
Քըյըքյոյի տերմինալում շինարարական աշխատանքների ավարտից հետո ռուսական գազը տարեվերջին կհասնի Թուրքիա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան