Էրեբունի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 6 մարդ
Օգոստոսի 15-ին, ժամը 22:13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E 350» մակնիշի (վարորդ՝ Մ.Մ. ծնված 1990 թ.) ավտոմեքենան և «Mercedes Sprinter» մակնիշի (վարորդ՝ Ս.Ս., ծնված 1981 թ.) միկրոավտոբուսը:
Ըստ նախնական տեղեկության կա վեց տուժած: Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
«Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսի վարորդ Ս.Ս.-ը, ուղևորներ՝ Ս.Հ.-ը (ծնված 2001 թ.), Ա.Հ.-ը (ծնված 1979 թ.) և Վ.Մ.-ը (ծնված 1954 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:
«Mercedes E 350» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում