ՀՊՏՀ դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարի դեմ. փաստաբան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Panorama.am-ը այս մասին տեղեկացավ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևից։
«Այս պահին իմ վստահորդներն են արդեն 35 դասախոս: Այսինքն այս գործընթացն իրականացվում է 35 դասախոսների կողմից, այդ թիվը բավարար է դատավարական նպատակների համար, բայց նրանց թիվը հասնում է 150-ի։ Հանցագործության մասին հաղորդումը վերաբերում է ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնական լիազորությունների չարաշահմանը, սրանք գումարած հայցադիմում կներկայացվի կրթության նախարարության դեմ՝ նրա նշանակման հետ կապված»,- մանրամասներց փաստաբանը։
Հիշեցնենք, որ տնտեսագիտական համալսարանի դասախոսներն օրեր առաջ ակցիա էին կազմակերպել Կառավարության դիմաց՝ ներկայացնելով իրենց բողոքները դասախոսների մրցույթի անցկացման կանոնակարգի հետ կապված։ Սրա հետ մեկտեղ՝ նրանք ռեկտորի պաշտոնակատարին դոկտորական ատենախոսության մեջ կատարած գրագողության համար են մեղադրում։
Հարակից հրապարակումներ`
- ՀՊՏՀ-ում բարեփոխումների անվան տակ ապօրինություններ են կատարվում. Գագիկ Ասլանյան
- «ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իբրև իր մշակած բարեփոխումներ ներկայացվող քայլերն էլ յուրովի գրագողության արդյունք են»
- ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը կեղծարար է ոչ միայն գիտությունում. դասախոս
- Սեփական կամքով պատրաստ եմ հրաժարվել իմ գիտական աստիճանից. Ռուբեն Հայրապետյան
- ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատարը համոզված է՝ որ դասախոսների մրցույթը փոխելու է իրավիճակը
- Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի դոկտորականի ոդիսականը
- Տնտեսագիտական համալսարանի՝ բողոքի ակցիա իրականացնող դասախոսները նամակ են ներկայացրել վարչապետին
- Մեր անելիքները հստակ են, իսկ արդյունքը՝ շոշափելի. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար
- ՀՊՏՀ-ը հայտարարվել է դասախոսների մրցույթ
- ՀՊՏՀ-ի նոր ռեկտորի պաշտոնակատարը վստահեցրել է՝ պատրաստ է աշխատել փոխգործակցության մթնոլորտում
- ՀՊՏՀ ռեկտորի հավանական թեկնածուն Ռուբեն Հայրապետյանն է