Դատարանը մերժել է ազատել Ղրղզստանի նախկին նախագահին
Բիշքեկի քաղաքային դատարանը որոշել է կալանքից չազատել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով փաստաբան Սերգեյ Սլեսարևին:
Փաստաբանի խոսքերով, դատարանը որոշել է երկարաձգել Ատամբաևի խափանման միջոցը մինչև օգոստոսի 26-ը:
«Մենք համարում ենք, որ սա հերթական անօրինական որոշումն է», - ասել է Ատամբաևը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղրղզստանի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել ևս երկու կոռուպցիոն քրեական գործերով: Այժմ նա մեղադրվում է 10 գործով: Ատամբաևը հրաժարվել է համագործակցել հետաքննչական մարմինների հետ և հայտարարել, որ խախտվում են իր իրավունքները: