Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց։ Նրանք նամակ փոխանցեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցչին, որն ուղղված էր դեսպանին:
Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ նամակը վերաբերում է Հայաստանում առկա դատական համակարգին և մարդու իրավունքներին:
«Նամակը հրապարակային է և կխնդրենք, որ պատասխանը ևս լինի հրապարակային»,- դեսպանատան ներկայացուցչին ասացին ակցիայի մասնակիցները:
Դեսպանատան ներկայացուցիչն էլ նշեց, որ այն կփոխանցեն դեսպանին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նմանատիպ նամակ էին հանձնել նաև Բարձրագույն դատական խորհրդին և Եվրամիության ղեկավարին:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ հանձնեցին ԲԴԽ-ին
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցները ԲԴԽ-ին կոչ են անում երաշխավորել դատական համակարգի բնականոն աշխատանքը