Արցախում գինու արտադրությունը զգալի աճել է
Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականի հունվար-հունիսին Արցախում արտադրվել է 152.1 հազար լիտր գինի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 38.9 տոկոսով։
Նշենք, որ 2018 թ-ի հունվար-հունիսին Արցախում արտադրվել է 109.5 հազար լիտր գինի։
Ըստ վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է 213.7 հազար լիտր օղի, ինչը նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ ավելի է 7.9%-ով:
Համեմատության համար նշենք, որ 2018թ-ի առաջին կիսամյակում արտադրվել է 198.1 հազար լիտր օղի:
Ինչ վերաբերում է կոնյակի արտադրությանը, ապա պաշտոնական վիճակագրության համաձայն, այստեղ ծավալները 9.1%-ով նվազել են։ Մասնավորապես, եթե 2018-ի հունվար-հունիսին Արցախում արտադրվել է 6.6 հազար լիտր կոնյակ, ապա 2019թ-ի առաջին կիսամյակում՝ 6 հազար լիտր: